ՋԱՎԱԽՔ
Բավրա
Տեղադրություն. գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 1 կմ արևելք, Փարվանա գետի աջակողմյան ձորապռնկին, ծ. մ. 1660-1700 մ բարձրության վրա:
Հնագիտություն.Բավրայի տարածքում` Փարվանա գետի ձորալանջի ժայռերի մեջ, գետափից 9 մ բարձրությամբ մի քարանձավում, հայտնաբերվել են վերին պալեոլիթի ժամանակաշրջանի մարդու բնակության հետքեր __11. Վերին պալեոլիթյան առաջին կայանը Ջավախքի բարձրավանդակում.– «Լրաբեր ՎՍՍՀ ԳԱ», 1988, No 2, էջ 135-147: :
Պատմություն. համաձայն 1595 թ. «Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ դավթար»-ի՝ Բավրան ունեցել է 6 տուն բնակիչ, հարկվել է 7.665 ակչե __22. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 228: : Բնակչության բռնի մահմեդականացումից հետո` 1726-1727 թթ., տանուտեր Աբդուլլահի օրոք, հարկվել է 4.000 ակչե __33. “ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 192: :
Հայտնի է, որ Արտահանի և մի շարք այլ գավառների որոշ գյուղերի հայ բնակիչները ԺԶ-ԺԷ դարերում եվրոպական տերությունների հովանին ունենալու հույսով կաթոլիկություն էին ընդունել, ուստի ներկայիս բավրացիների նախնիները 1829 -1830 թթ. Ջավախք փոխադրվելուց գրեթե երկու դար առաջ արդեն հայ-կաթոլիկ համայնքի մաս էին կազմում:
Բնակչություն. ներկայիս գյուղի բնակիչների նախնիները 1829 թ. փոխադրվել են Արտահանի Վել __44. Վելը հայաբնակ գյուղ էր` Արտահանից ուղիղ գծով 25 կմ արևելք, Ախալքալաքից 45 կմ հարավ-արևմուտք, Կուր գետի աջ ձորապռնկին, այժմ՝ անմարդաբնակ: և հարակից գյուղերից: Բավրա գյուղում հաստատվելու սկզբնական շրջանում, գրեթե մի քանի տասնամյակ շարունակ, բավրացիները դեռևս թըրքախոս էին: Այդ ծանր ժառանգությունը նրանք իրենց հետ բերել էին բնօրրան Արտահանի շրջանից, որտեղի փաշան հատուկ օրենքով արգելել էր հայերեն խոսելը __55. «Արձագանք», 1894, No 118, էջ 3-4: : Գյուղի բնակիչների մի մասը թրքախոսությունը պահպանել է նույնիսկ Ի դարի 30-ական թվականներին __66. ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 107: :
Վիճակագրություն. գյուղի բնակչության քանակը մի շարք աղբյուրներում ցույց է տրված հետևյալ չափով.
տարեթիվ տուն արական իգական միասին
1884 __77 «Արձագանք», 1885, No 26, էջ 368: 310
1908 __88 ՀԱԴ, ֆ. 316, ց. 1, գ. 102, թ. 40: 50 455
1912 __99 Յակոբեան Պ., Հրաւէր ողջմտութեան, էջ 95: 407
1914 __1010 “Кавказский календарь на1915 г.”, էջ94. 597
1915 __1111 «Օրացոյց և պատկեր տօնից», Թիֆլիս, 1915, էջ 82: 481
1916 __1212 ՀԱԴ, ֆ. 316, ց. 1, գ. 65, թ. 36-37: 62 272 224 496
1987 __1313 Ըստ գյուղխորհրդի տվյալների։ 346 1387
Երկրորդ աշխարհամարտին մասնակցած 103 բավրացիներից 50-ը զոհվել է __1414. Դավթյան Ա., Ջավախք, էջ 101: :
Հին եկեղեցի. գյուղատեղիի վերածված Բավրայում 1829-30 թթ.` հայ-կաթոլիկների հաստատման ժամանակ, երբ գյուղացիները դեռևս գտնվում էին նյութական ծանր կացության մեջ և եկեղեցի կառուցելու հնարավորություն չունեին, ձեռնարկում և իրականացնում են տեղում գոյություն ունեցող եկեղեցու նորոգումը (փլված տանիքը փոխարինում են փայտածածկով): ԺԱ դարով թվագրվող և ըստ ամենայնի ի սկզբանե բյուզանդածես այս եկեղեցին բավրացիներին որպես հոգևոր ժողովարան է ծառայել մինչև 1887 թ., երբ տնտեսապես համեմատաբար ամրացած գյուղացիները ձեռնամուխ են լինում նոր, ընդարձակ եկեղեցու կառուցմանը:
Թաղածածկ, միանավ եկեղեցին կանգուն է: Կառուցված է համակ սրբատաշ քարով: Վերջինիս հարավից կից է համանման հորինվածքով երկրորդ եկեղեցին, որը տվյալ դեպքում ավելի հարմար է կոչել սրահ-եկեղեցի: Զույգ կառույցները միասին ունեն 8 x 7,9 մ արտաքին չափեր:
1. Արձանագրություն, եկեղեցու արևելյան ճակատից բացված լուսամուտից ներքև.
ქ(რისტ)ე, ა(დი)დე ს(ო)ფრ(ო)ნ.
Թարգմ. Քրիստոս, փառավորի՛ր Սոփրոնին:
Հրատ. Brosset M., Melanges asiatiques. II, էջ 343։ Ростомов И., Сборник Материалов для Описания Местностей и Племен Кавказа, вып. XXV, 1898, с. 39: Джанашвили М., СМОМПК, XVI, с. 102: Такайшвили Е., “Материалы по археологии Кавказа”, т. ХII, Москва, 1909, с. 29: ცისკარიშვილი ვ., ჯავახეთის ეპიგრაფიკა როგორც საისტორიო წყარო, თბილისი, 1959, էջ 121: “ჯავახეთი. ისტორიულ-ხროთმოძღვრული გზამკვლევი”, էջ 55:
Ծանոթ. Մ. Բրոսսեն արձանագրությունը հրատարակել է առանց հապավման նշանների: Վ. Ցիսկարիշվիլին ոճական առանձնահատկությունների հիման վրա արձանագրությունը թվագրել է Ժ-ԺԱ դարերով:
2. Արձանագրություն, եկեղեցու արևմտյան պատին.
†. სახ[ელითა] ღმრთისაითა ა(ე)გო ესე ეკლესია წ(მიდა)ჲ ს(ო)ფ(რო)ნის ქონქოლ(ა)ს ძ(ი)ს(ა)თა.
Թարգմ. Աստուծո անունով շինվեց այս սուրբ եկեղեցին Սոփրոն Քոնքոլասի որդու (Քոնքոլասձեի) կողմից:
Հրատ. Brosset M., Mélanges asiatiques. II, էջ 343։ Ростомов И., Сборник Материалов для Описания Местностей и Племен Кавказа, вып. XXV, 1898, с. 38£ Такайшвили Е., “Материалы по археологии Кавказа”, т. ХII, Москва, 1909, с. 29։ ცისკარიშვილი ვ., ჯავახეთის ეპიგრაფიკა როგორც საისტორიო წყარო, თბილისი, 1959, էջ 122: ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 107: სილოგავა ვ., სამცხე-ჯავახეთის ისტორიული მუზეუმის ქართული ეპიგრაფიკული ძეგლები, էջ 46, 118, 134: “ჯავახეთი. ისტორიულ-ხროთმოძღვრული გზამკვლევი”, էջ 55:
Տարընթերցում. Մ. Բրոսսե` †. չիք,
Ի. Ռոստոմաշվիլին ընթերցել է միայն առաջին հինգ բառերը. «…ღვთისაითა ააგო ესე ეკლესია წმიდაი…»: Վ. Ցիսկարիշվիլին վերահրատարակել է ըստ Է. Թաղայշվիլու, իսկ հապավված բայաձևը նոր վրացերեն գրադարձությամբ ընթերցել է აიგო: Ն. Բերձենիշվիլի` სახ[ელითა] | ღ(მრ)თისაითა ა(ე)გო ესე | ეკლე|სია წ(მიდა)ჲ სფნრს (իմա՛ სოფრონს) ქონქოლს. Վ. Սիլոգավան առաջարկում է արձանագրության վերծանման միանգամայն նոր տարբերակ.
სახ[ელითა] ღ(მრ)თისაითა. ა(ა)გო ესე ეკლესია წ(მიდა)ჲ, ს(ო)ფ(ე)ლმ[ან…]; «Թարգմ. Աստուծո անունով, կառուցեց այս սուրբ եկեղեցի գյուղ…»: «ჯავახეთი. ისტორიულ-ხროთმოძღვრული გზამკვლევი»-ում` სახელითა ღვთისათა აეგო ესე ეკლესია წმიდაჲ სოჴრონს ქონქოლსა ამენ:
Ծանոթ. ըստ գրչաոճի` արձանագրությունը թվագրվում է Ժ-ԺԱ դարերով (Такайшвили Е., МАК, вып. XII, էջ 29։ ცისკარიშვილი ვ., ჯავახეთის ეპიგრაფიკა როგორც საისტორიო წყარო, თბილისი, 1959, էջ 122): Վ. Սիլոգավան թվագրել է ավելի ճշգրիտ՝ ԺԱ դ.: Արձանագրությունը հրատարակվում է ըստ Է. Թաղայշվիլու առաջարկած ընթերցման:
3. Խաչքար, վրաց մեսրոպատառ արձանագրությամբ, հին եկեղեցու հյուսիսարևմտյան անկյան մոտ.
†. ესე ს(ა)ფლ(ა)ვი მგ(ე)ლ(აის) | არს შ(ეუნდვე)ნ ღ(მერ)თ(მა)ნ და ვ(ი)ნც | შ(ენ)დ(ობა)ი თქ(უა)ს მ(ა)სცა შ(ეუნდვე)ნ ღ(მერთმა)ნ.
Թարգմ. Այս է Մգելայի գերեզմանը, Աստված ողորմի, և ով ողորմի ասի, նրան էլ Աստված ողորմի:
Հրատ. Ростомов И., Сборник Материалов для Описания Местностей и Племен Кавказа, вып. XXV, 1898, с. 39։ Такайшвили Е., “Материалы по археологии Кавказа”, т. ХII, Москва, 1909, с. 30: ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 107: “ჯავახეთი. ისტორიულ-ხროთმოძღვრული გზამკვლევი”, էջ 55:
Ծանոթ. §ჯავახეთი. ისტორიულ-ხროთმოძღვრული გზამკვლევი¦- ի հեղինակների թվագրմամբ` ԺԴ-ԺԶ դդ.: Սակայն, ըստ ոճական և հորինվածքային առանձնահատկությունների և երկրամասի այլ հնավայրերում պահպանված համանման խաչքարերի հետ համեմատական քննության, առավել հավանական է խաչքարը թվագրել ԺԳ-ԺԴ դարերով:
Գերեզմանոց. տարածվում է եկեղեցու շուրջը: Տեղում պահպանվել են խաչքարերի և քառակող կոթողների պատվանդաններ և անարձանագիր ու տեղահան` պարզ հորինվածքով սակավաթիվ խաչքարեր: Հիմք ընդունելով տեղում պահպանված մի քանի խաչքարերի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունները` կարելի է պնդել, որ գերեզմանոցի հին թաղումները վերաբերում են Ժ-ԺԱ դարերին և պատկանում գյուղի քաղկեդոնականացած բնակիչներին:
Սբ. Խաչ եկեղեցի. գյուղի նոր եկեղեցին հիմնվել է 1883 թ. __1515. ՀԱԴ, ֆ. 316, ց. 1, գ. 102, թ. 40: , բայց կառուցումն ավարտվել է 1887 թ. __1616. «Օրացոյց եւ պատկեր տօնից», Թիֆլիս, 1916, էջ 82: : Սբ. Խաչ անվամբ օծված այս եկեղեցին մասնակի նորոգվել է 1916 թ. (ներկվել է տանիքը) __1717. ՀԱԴ, ֆ. 316, ց. 1, գ. 55, թ. 17: : Կառուցված է կիսամշակ քարով, սվաղով: Արևմտյան ճակտոնի գագաթին կանգուն է սրածայր վեղարով ավարտվող քառասյուն զանգակատունը:
Արձանագրություն, եկեղեցու հարավային մուտքի ճակատին, 2 տող.
Տ(Է)Ր ՅՈՎՀ(ԱՆՆԷՍ) ԵՐՓ. | ԲԱՒՐԱԻՍ ԽԱՉԻ Հ(ԱՅ) Կ(ԱԹՈԼԻԿ) ԵԿԵՂԵՑԻ:
Հրատ. առաջին անգամ:
Քահանա. հայտնի է, որ տակավին 1915 թ. Բավրան սեփական քահանա չի ունեցել և համարվել է Կարտիկամի Միքայել քահանա Քոթանջյանի ծուխ __1818. «Օրացոյց և պատկեր տօնից», Թիֆլիս, 1915, էջ 82: , սակայն 1916 թ. արդեն գյուղին հովվել է առանձին քահանա, որն էր տեր Սիմեոն Խաչատրյանը __1919. «Օրացոյց և պատկեր տօնից», Թիֆլիս, 1915, էջ 82: :
Գերեզմանոց. ԺԹ-Ի դարերի թաղումներով հանդերձ միջնադարյան մեկ այլ գերեզմանատան մնացորդներ էլ պահպանվել են գյուղամիջում:
Գյուղատեղիներ. գյուղի մերձակայքում պահպանվում են Փոքր Բավրա և Խանումփունար (Տիրուհու աղբյուր) գյուղատեղիները __2020. ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 107-108: :