ՋԱՎԱԽՔ
Թուրքերեն արաբատառ վիմագրեր
Հակառակ օսմանյան տիրապետության տևական շրջանին` երկրամասի արաբերեն կամ թուրքալեզու արաբատառ արձանագրությունները պետք է խիստ սակավաթիվ լինեին: Հիշյալ հանգամանքը վկայում է, որ թուրքական գերիշխանության ժամանակաշրջանում պետական մակարդակով աշխույժ շինարարական գործունեություն չի ծավալվել: Հայտնի են Ախալքալաքի միջնաբերդում կառուցված մզկիթի (ԺԸ դ.) և Էրինջա գյուղի աղբյուրի շինարարական արձանագրությունները: