ՋԱՎԱԽՔ
Ռուսներ
Ռուս դուխոբորների մուտքը Ջավախք տեղի է ունեցել 1841 թ.: Տամբովի շրջանից սերված դուխոբորներն իրենց աղանդի __1414 Դուխոբորների դավանական առանձնահատկությունների հակիրճ բնութագիրը տրվել է հետևյալ կերպ. «Դուխաբօրներու հաւատոյ վարդապետութեանց մէջ շատ նմանութիւններ կան նախնի հերձուածոց: Երրորդութիւնն կ՚ընդունին, բայց զՀայր կը համարին լոյս, զՈրդին՝ կեանք, իսկ զՀոգին Սուրբ՝ խաղաղութիւն: Հայրն կը հայտնուի մարդոյն յիշողութեան միջոցաւ, Որդին՝ իմացականութեան, իսկ Հոգին Սուրբ՝ կամաց: Կը հաւատան հոգւոց յառաջագոյն գոյութեանն և մարդոյ անկմանն և այնպէս կ՚ընդունին, որ հոգին դրուած է մարմնոյ մէջ իւր մեղքն քաւելու համար: Հետեւապէս, երբ Ադամ երեւեցաւ երկրի վերայ, շփոթ յիշողութիւն ունէր վերին աշխարհի. միտքն խաւարած էր և կամքն՝ ապստամբ: Նա չը կարողացաւ փորձութեան դիմադրել և նորէն մեղանչեց, նորա մեղքն իւր սերունդին չ՚անցնիր: Հոգին հակամիտ է չարութեան և սորա պատճառն է մարդոյ առաջին անկումն: Աշխարհս քաւութեան և մաքրութեան տեղի է, ուր մարդն ազատութեամբ բարի գործելով պէտք է թողութիւն ստանայ իւր այն հին մեղաց, որով իւր անձն աւելի սիրեց քան զԱստուած Յիսուս Քրիստոս, որ Որդի Աստուծոյ է և Աստուած, մարմնացաւ, որ մարդուն առաջնորդէ և օգնէ սոյն փորձութեան և քաւութեան մէջ: Յիսուսի Քրիստոսի վարդապետութիւններն պարունակած են Ս. Գրոց մէջ, բայց այնպէս խորհրդաւոր են, որ միայն Դուխաբօրներուն տրուած է հասկանալ. իսկ նորաձեւ Ռուսներն զուրկ են այս շնորհքէն: Այս է ահա Դուխաբօրներու դաւանութիւնն» («Սիօն», 1875, էջ 71): մեջ համառելու պատճառով նախ աքսորվել էին Տավրիկյան նահանգի (Ղրիմ) Մելիտոպոլ գավառ, ապա Գանձակի գավառ, որտեղից էլ նրանց մի մասը փոխադրվեց Ջավախք __1515 «Մեղու Հայաստանի», 1876, N 48, էջ 1: : Մինչև 1845 թ. նրանց թվաքանակն իրենց հիմնած 8 գյուղերում (Բոգդանովկա, Գորելովկա, Եփրեմովկա, Ռոդիոնովկա, Սպասովկա, Տամբովկա, Տրոիցկոյե և Օրլովկա) կազմել է 495 տուն, 4.097 շունչ __1616 ლომსაძე შ., სამცხე-jავახეთი XVIII საუკუნის შუაწლებიდან XIX შუაწლებამდე, თბ., 1975, էջ 338: : 1893 թ. վերջիններս 8 գյուղերում կազմում էին 991 տուն __1717 Մալխաս Յ., Դուխաբորներն Ախալքալաքի գաւառում.– «Նոր-Դար», 1893, No 221, էջ 3: : 1990 թ. Վրաստանի նախարարների խորհրդի որոշմամբ` «նպաստավոր պայմաններ» են ստեղծվել Ջավախքում բնակվող ռուս դուխոբորներին վերադարձը Ռուսաստան դյուրացնելու համար __1818 ”მადლი”, 1990, No10: :
2000-ական թթ. սկզբներին ռուս ազգաբնակչության մի նշանակալի հատվածը լքել էր ջավախքյան գաղթագյուղերը և շուրջ 160-ամյա բացակայությունից հետո վերադարձել հայրենիք` Ռուսաստանի Դաշնություն: